Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Старейшая парикмахерская в Гюмри
Старейшая парикмахерская в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոչ միայն մազ կտրելու կամ սափրվելու, այլ նաև հայրաքաղաքի անցուդարձին ծանոթանալու, Գյումրիում տեղի ունեցող վերջին լուրերը ճշտելու կամ պարզապես թարմ անեկդոտ լսելու համար շատերն այցելում են հանրապետության ամենահին վարսավիրանոցներից մեկը՝ «Գյումրու կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոց»:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Վարսավիրանոցն իր կոլորիտով եզակի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին հիմնադրված վարսավիրանոցը «սովետի» շունչը պահել է մինչև այսօր. այստեղ ոչինչ չի նորացվել՝ այցելուի աթոռից մինչև այցելուին սպասարկող վարսավիրի մասին ցուցանակ: Իսկ թե ինչպես են այստեղ մինչ օրս ջուրը տաքացնում հաճախորդի գլուխը լվանալու համար, դժվար չէ կռահել. դույլերն ու ջրաեռուցիչը խոսուն վկաներ են:

© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Հաճախորդի գլուխը լվանալու համար ջուրը տաքացնում են այս «գործիքներով»:
Старейшая парикмахерская в Гюмри - Sputnik Արմենիա
Հաճախորդի գլուխը լվանալու համար ջուրը տաքացնում են այս «գործիքներով»:

Վարպետները, հպարտությամբ ցույց տալով իրենց սանրերը կամ սափրիչը, շտապում են մեկը մյուսից առաջ ընկնելով պարծենալ, թե իրենց սանրը քանի տարեկան է: Մազ կտրող էլեկտրական սարքեր կան, որ բոլորել են 45 տարին. գերմանական սարքերը կատարյալ են աշխատում մինչև այսօր: Ասում են՝ ժամանակակից ոչ մի սարք նման որակ ու դիմացկունություն չունի:

Վարսավիրանոցը միայն տղամարդկանց համար է. ժամանակին նաև կանանց սրահ է գործել, բայց կանայք ընկել են նորաձևության հետևից ու գերադասել գեղեցկության նորաբաց սրահները: Այդ տարածքը ստիպված են եղել վաճառել, իսկ տղամարդկանց հատվածը պահպանվել է հենց այն նույն կոլորիտով, ինչ եղել է ի սկզբանե:

© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Վարսավիրների գործիքները
Վարսավիրների գործիքները - Sputnik Արմենիա
1/13
Վարսավիրների գործիքները
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Սափրելու վրձին
Սափրելու վրձին - Sputnik Արմենիա
2/13
Սափրելու վրձին
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
3/13
Գյումրու վարսավիրանոցում
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / СՎարսավիրների գործիքները
Վարսավիրների գործիքները - Sputnik Արմենիա
4/13
СՎարսավիրների գործիքները
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցը
Գյումրու վարսավիրանոցը - Sputnik Արմենիա
5/13
Գյումրու վարսավիրանոցը
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցը
Գյումրու վարսավիրանոցը - Sputnik Արմենիա
6/13
Գյումրու վարսավիրանոցը
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցը
Գյումրու վարսավիրանոցը - Sputnik Արմենիա
7/13
Գյումրու վարսավիրանոցը
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
8/13
Գյումրու վարսավիրանոցում
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
9/13
Գյումրու վարսավիրանոցում
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
10/13
Գյումրու վարսավիրանոցում
© PanARMENIAN PHOTO/Hrant Khachatryan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
11/13
Գյումրու վարսավիրանոցում
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
12/13
Գյումրու վարսավիրանոցում
© Photo : Armenuhi Mkhoyan / Գյումրու վարսավիրանոցում
Գյումրու վարսավիրանոցում - Sputnik Արմենիա
13/13
Գյումրու վարսավիրանոցում
1/13
Վարսավիրների գործիքները
2/13
Սափրելու վրձին
3/13
Գյումրու վարսավիրանոցում
4/13
СՎարսավիրների գործիքները
5/13
Գյումրու վարսավիրանոցը
6/13
Գյումրու վարսավիրանոցը
7/13
Գյումրու վարսավիրանոցը
8/13
Գյումրու վարսավիրանոցում
9/13
Գյումրու վարսավիրանոցում
10/13
Գյումրու վարսավիրանոցում
11/13
Գյումրու վարսավիրանոցում
12/13
Գյումրու վարսավիրանոցում
13/13
Գյումրու վարսավիրանոցում

Տղամարդկանցից շատերն ավելի պահպանողական լինելով շարունակում են այս վարսավիրանոց այցելել, շատերին առաջին անգամ վարսավիրանոց են բերել նրանց պապերը, հիմա էլ արդեն իրենք են թոռներին բերում:

Վարսավիրներից շատերն արդեն 30-40 տարի է՝ այստեղ են աշխատում, ոմանք որպես «աշկերտ» եկել ու մնացել են, հետո վարպետ են դարձել, ու հենց իրենց լավ աշխատանքի շնորհիվ է, որ մինչ օրս հաճախորդները շարունակում են իրենց ընտրությունն հօգուտ այս վարսավիրանոցի կատարել:

«Մի անգամ Գերմանիայից հաճախորդ եկավ, դիզայներ էր, անունը չեմ հիշում, ասաց՝ էս վարսավիրանոցին ձեռք չտաս, ժամանակին էնքա՜ն փող կաշխատես: Ճիշտ է՝ փողի մասով չեմ կարող ասել, բայց ես վարսավիրանոցի տեսքի մասով համամիտ եմ: Այս վարսավիրանոցի յուրահատկությունը հենց այս կոլորիտն ու հնությունն է»,- ասաց տնօրեն Դավիթ Նիկոյանը, որն այս վարսավիրանոցում է աշխատում 1985 թվականից:

Նա վստահեցրեց՝ քանի դեռ իրենք այս վարսավիրանոցում են աշխատում, այս կոլորիտը չի փոխվի:

Սրտաբաց ու ջերմ ընդունելություն, լիաթոք ծիծաղ, կոլորիտ ու գյումրեցու «խոսք ու խորաթա», գումարած լավ վարսավիր. այս միջավայրը վարսավիրանոցին ճանաչում է բերել նաև Գյումրու սահմաններից դուրս: Իսկական Գյումրին ու իրական «սովետն» այստեղ է մեկտեղված:

Լրահոս
0