Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայկական գյուղմթերքը սիրում են եվրասիական երկրներում

© Sputnik / Asatur YesayantsИгнатий Аракелян
Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վստահեցնում է՝ ԵԱՏՄ երկրներում ոչ միայն ճանաչում են հայկական ապրանքը, այլև՝ սիրում:
Իգնատի Առաքելյան

«Նրանք ուղղակի զարմանում են, թե ինչու է քիչ մեր ապրանքը: Այսինքն մեր արտահանողը դրսի հետ աշխատելու խնդիր ունի»,- ասում է Իգնատի Առաքելյանը:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն այս հարցը կարգավորելու նպատակով ծրագիր է պատրաստում մասնավոր հատվածի համար:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին՝ Առաքելյանը նշեց, որ կան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ:

Նրա խոսքով` կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը:

«Սկսել ենք գյուղտեխնիկայի համար նախատեսված երկու ծրագրեր, որոնք նույնպես թույլ կտան բարձրացնել բերքի որակն ու քանակը: Կան նաև սերմերի որակների խնդիրներ և այլն: Արդյունքում վերամշակողը միևնույնն է կգնի այն, ինչ վաճառում են: Հավատացեք՝ շուկան կա, խնդիրն այդ ամենը կոնսոլիդացնելն է և ավելի մեծ ծավալով աճեցնել կարողանալը»,- ասաց Առաքելյանը:

Լրահոս
0