Արոնյան. «Ֆերման լավ է, շախմատն` ավելի լավ»

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցГроссмейстер Левон Аронян (Армения)
Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սիրած զբաղմունքով տարվելը միշտ էլ լավ է, կարծում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում սուպերմրցաշարի երեկվա տուրի լավագույն պարտիան դարձավ Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի մենամարտը, որի ընթացքում հայ գրոսմայստերը ոչ մի շանս չթողեց աշխարհի չեմպիոնին, գրում է chess-news.ru կայքը:

Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը «Norway Chess»-ում

«Մագնուսի հուսահատությանը սահման չկար` նա կատարեց իր պարտականությունները Նորվեգիայի հեռուստաալիքի եթերում, որտեղ, պայմանագրի համաձայն, պարտավոր է գալ յուրաքանչյուր պարտիայի ավարտից հետո, այնուհետև արագ հեռացավ մխիթարություն փնտրելու»,- գրում է շախմատային կայքը:

Պարբերականի պնդմամբ` մրցաշարային դահլիճը միանգամայն այլ տրամադրությամբ էր լքում «հայ երկրպագուների սիրելին»:

«Պարզապես, երեկ մենք հասկացանք, որ գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելն ավելի ծանր է, քան շախմատ խաղալը, այդ պատճառով էլ կենտրոնացանք մեր հիմնական մասնագիտության վրա»,- այսպես իր հաղթանակը մեկնաբանեց Արոնյանը:

Նորվեգիայում շախմատային սուպերմրցաշարի մասնակիցները մրցաշարից մեկ օր առաջ այցելեցին ֆերմա, որտեղ առաջատար գրոսմայստերներին ծանր աշխատանք էր բաժին ընկել` նրանք պետք է կով կթեին: Ստավենգեր քաղաքի Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Русская версия

Լրահոս
0