Քուվեյթում ծնված հայուհին դարձել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ

© ARTL / Пегги Сулахян
Пегги Сулахян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Bravo հեռուստաալիքով ցուցադրվող ամերիկյան ռեալիթի շոուի նոր աստղ է դարձել հայուհի Պեգի Սուլախյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Կալիֆոռնիացի հայուհի Պեգի Սուլախյանը դարձել է Bravo հեռուստաալիքով հեռարձակվող «Օրինջ շրջանի իսկական տնային տնտեսուհիները» հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի ամառային սեզոնի աստղը:

Ден Билзерян - Sputnik Արմենիա
Instagram–ի արքա Դեն Բիլզերյանը կմրցի ռինգում

«Պեգին ծնվել է Քուվեյթում, նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա դեռ շատ փոքր էր»,- հայտնել է Սուլախյանը ամերիկյան հեռուստաալիքներին:

Bravo-ն բնութագրում է նրան որպես փորձառու տնային տնտեսուհու, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցչի, որն ամուսնացած է արդեն ավելի քան 20 տարի և երեք երեխա է դաստիարակում: Պեգիի ամուսնուն` Դիկո Սուլախյանին, անվանում են «անվային թագավոր», քանի որ նա իր հարստությունը կուտակել է լյուքս դասի ավտոմեքենաների համար անիվների վաճառքով: Հեռուստաշոուի նոր սեզոնում Պեգին կպատմի, թե ինչպես են ապրում ամերիկահայ հարուստ տնային տնտեսուհիները:

«Իսկական տնային տնտեսուհիները» ռեալիթի շոուի շարք է, որը պատմում է տարբեր նահանգների և քաղաքների ամերիկացի տնային տնտեսուհիների կյանքի մասին:

Русская версия

Լրահոս
0