Սկանդալ Թբիլիսիում. Արթուր Ալեքսանյանը որակազրկվեց

© Sputnik / Ani MejlumyanАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմնակալ մրցավարության և տրիբունաներում սկսված վիճաբանության պատճառով հայ ըմբիշը դադարեցրել է մրցապայքարը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում վիճաբանության հետևանքով չի շարունակել գոտեմարտը:

98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը գոտեմարտում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ։

Սակայն վրացի ըմբիշի օգտին արված կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, որում ներգրավված է եղել նաև Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։

Հայ ըմբիշը փորձել է մեղմել իրավիճակը, և երբ կրքերը դադարել են, Արթուր Ալեքսանյանը, որպես բողոքի նշան, լքել է գորգը։

Սակայն տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը նաև որակազրկվել է` զրկվելով նաև արծաթե մեդալից։

Русская версия  

Լրահոս
0