Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:

Ես 56 տարեկան եմ, ապրում եմ Էջմիածնում: Այս շուկայում աշխատում եմ շուրջ 26 տարի: Ունեմ որդի ու երեք աղջիկ: Արևշատ գյուղում ենք ապրում: Ընտանիքով հողագործությամբ ենք զբաղվում: Բոլոր չրերն ինքս եմ պատրաստում, մեր իսկ աճեցրած մրգերից: - Sputnik Արմենիա
Հին Երևանի մարող գույները. «Գումի» շուկա

Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով և որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու և պայմանները բարելավելու համար:

Արդյունքում ոչ միայն պակասել են Գումի շուկայամերձ տարածքի անմխիթար վիճակի առումով հնչող բողոքները, այլև, ըստ վաճառակետերի սեփականատերերի, ավելացել են իրացման ծավալները:

Մսի իրացման կետերի համապատասխանեցումը օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին շարունակում է մնալ ՍԱՊԾ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:

Լրահոս
0