Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին և այցելել ՌԴ դեսպանատուն

© Пресс-служба Президента РА / Президент Серж Саргсян сегодня по случаю государственного праздника Российской Федерации - Дня России, посетил посольство РФ в Армении
Президент Серж Саргсян сегодня по случаю государственного праздника Российской Федерации - Дня России, посетил посольство РФ в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն:

© Пресс-служба Президента РА / Նախագահը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Президент Серж Саргсян сегодня по случаю государственного праздника Российской Федерации - Дня России, посетил посольство РФ в Армении - Sputnik Արմենիա
Նախագահը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,-ասված է ՌԴ նախագահին ուղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Լրահոս
0