00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը Սուդանից առաջ. աղոթք` շնչառական սարքի փոխարեն

© Sputnik / Karen YepremyanГеворг Восканян, Армине Бархударян и Айк Ованнисян
Геворг Восканян, Армине Бархударян и Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ բժիշկներ Գևորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Արմինե Բարխուդարյանն օրեր առաջ են վերադարձել Սուդանից, որտեղ նրանք փոխարինում էին Երևան եկած Թոմ Քաթինային։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Սուդանից Երևան վերադարձած բժիշկները խոստովանում են, որ կուզեին վերադառնալ Նուբա լեռներ։ Նրանք այդ մասին ասացին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանի խոսքով` այն մարդիկ, որոնք իրենց կյանքն ու առողջությունը վստահել էին հայ բժիշկներին, չէին ուզում, որ նրանք մեկնեն Սուդանից։

««Գթության մայր» հիվանդանոցի բուժքույրերը ինձ նամակ են գրում և նեղանում, որ իրենց լքել եմ»,- ասաց բժշկուհին։

Ռազմական բժիշկ, գնդապետ Գևորգ Ոսկանյանը նշեց, որ Սուդանում ստիպված էին աշխատել արտակարգ ռեժիմով։

«Այնտեղ պետք է վայրկենական որոշում կայացնես, այնպիսի վիրահատություն անես, որը նախկինում չես արել։ Ես այնտեղ հասկացա, որ պետք է սիրել աստծու Հայաստանը։ Իհարկե, մենք խնդիրներ ունենք, բայց ես չէի ուզի, որ մենք միայն քննադատող լինեինք… Մեզնից յուրաքանչյուրը պետք է պայքարի»,- ասաց Ոսկանյանը։

В аэропорту Звартноц встретили армянских врачей, которые в Судане заменяли доктора Тома Катену - Sputnik Արմենիա
Նուբա լեռներից Հայաստան. հայ բժիշկներին այդ միջավայրը «մաքրեց ու նորոգեց»

Բժշկի խոսքով` ամենից սարսափելին սոված մարդկանց տեսնելն է, որոնք ապագա չունեն։ Ոսկանյանի խոսքով` Սուդանում ապրող մարդիկ սիրում են աղոթել ու ամեն օր պայքարել անարդարության դեմ։

«Կարծում եմ, որ «Ավրորայի» օգնությամբ հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ, որոնց մենք չեն բախվում։ Արհեստական շնչառական սարք է հարկավոր, որի բացակայության պատճառով հիվանդ կորցրինք, քանի որ կարողացանք միայն շատ թույլ մակարդակի օգնություն ցույց տալ: Անասթեզիա ապահովելու համար է մեխանիկական սարք հարկավոր, քանի որ ամեն բան ձեռքով է արվում»,- ասաց Ոսկանյանը:

Ռազմական գոտի մեկնելը Հայաստանում հերոսություն են համարում, սակայն Սուդան մեկնած բժիշկներն ասում են` մենք մեր պարտքն են կատարել։

«Մենք ընդամենը պատրաստակամություն հայտնեցինք լինել այնտեղ, որտեղ ռիսկեր կան և ապրելու վատ պայմաններ«,- ասաց նա` ավելացնելով, որ վերջում իրենք շնորհակալություն են հայտնել աստծուն հայրենիք վերադառնալու համար։

Գինեկոլոգ Արմին Բարխուդարյանը, որի օգնությամբ Նուբա լեռներում տասնյակ երեխաներ են լույս աշխարհ եկել, պատմեց, որ իրենք ապրել են հոսպիտալի մոտ գտնվող շենքում։

«Սնունդը հիմնականում լոբի էր ու բրինձ, որն այնտեղ լավ սնունդ է համարվում։ Ես իսկույն համաձայնեցի մասնակցել այս առաքելությանը, քանի որ միշտ երազել եմ այդ մասին։ Կուզեի վերադառնալ»,- ասաց Բարխուդարյանը։

Բժշկուհու խոսքով` քանի որ Սուդանում ընդունված է մի քանի կին ունենալ, և մի կինը կարող է 10-20 երեխա լույս աշխարհ բերել, այդ պատճառով էլ ծննդաբերելն այնտեղ սովորական երևույթ է։

Մայոր Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ նմանօրինակ մարդասիրական առաքելությունները պետք է շարունակական լինեն։

«Կարող եմ ասել, որ մենք` հայերս, ապրում ենք 21-րդ դարում, իսկ Նուբա լեռներում` ոչ»,- ասաց նա։

Ըստ նրա` միջին մասնագիտական բուժանձնակազմը դժվարությամբ էր ընդունում հայ բժիշկների որոշումները, քանի որ այլ մտածողություն ունեն, իսկ կրիտիկական իրավիճակներում պետք էր արագ որոշումներ կայացնել։

Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին տասնմեկ անգամ արդեն ռմբակոծել են «Գթության մայր» հիվանդանոցի տարածքը։ Բժիշկ Թոմ Քաթինան, որին փոխարինելու էին գնացել հայ բժիշկները, հենց այդ հիվանդանոցում է աշխատում: Նա միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

Русская версия

Լրահոս
0