Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցման հնարավորությունները

© mes / Давид Тоноян, Ричард Милс
Давид Тоноян, Ричард Милс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի ծրագրի ղեկավար Էլիս Մերվինին, Պաշտպանության կցորդ Բրյուս-Մըրֆիին և Պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիելին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Анджей Каспршик - Sputnik Արմենիա
Անջեյ Կասպրչիկը ծանոթացել է ՀՀ ԱԻՆ–ի գործունեությանը

Ողջունելով ՀՀ ԱԻ նախարարին՝ դեսպան Միլսը նշել է. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը 25 տարի շարունակ գործընկերներ են եղել, և ԱՄՆ դեսպանությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը մշտապես համարել է հուսալի գործընկեր: Մենք սպասում ենք մեր հետագա համագործակցությանը նախարարության հետ, որը հետևողականորեն աշխատում է արտակարգ իրավիճակների պատրաստականության ու արդյունավետ արձագանքման կարողությունների մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ակտիվացման և ընդլայնման հնարավորությունները: Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել փրկարարների վերապատրաստման, փորձի փոխանակման, տեսական և գործնական դասընթացների անցկացման գործընթացները՝ ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արդիականացման նոր կարիքներից:

Խնդիր է դրվել համատեղ աշխատել Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) տվյալների բազայի համալրման և քարտեզագրման ուղղությամբ՝ ներդնելով այս ոլորտում առաջատարը հանդիսացող երկրների փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը շեշտեց տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ այն կարող է դառնալ առավել սերտ և արդյունավետ:

Լրահոս
0