Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կառավարությունը դեռ կորոշի, թե ինչպես վարվել կարկուտից տուժած համայնքների հետ

© Sputnik / Asatur Yesayants / Ашот Арутюнян
Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության այն գյուղերում, որտեղ ուժեղ կարկուտ է տեղացել, բերքի կորուստը կազմել է 40-50 տոկոս, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Աշոտ Հարությունյան

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ նախարարությունը վնասը հաշվարկելու համար հանձնաժողովներ է ձևավորել, որոնք գործուղվել են գյուղեր։

Ըստ նրա՝ հանձնաժողովներին հանձնարարված է, որ համայնքներում արագ գույքագրում կատարեն, չափումներն անեն, ամփոփեն ակտերը, ներկայացնեն կառավարություն, որը կորոշի` ինչ է հնարավոր անել։

Փոխնախարարը նաև նշեց, որ մարդիկ հիմնականում վարկերի մասին են մտածում, խնդրում են  բանկերի հարցը կարգավորել, սառեցնել, հետաձգել վճարումները։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0