Քիմ Քարդաշյանը՝ Forbes–ի «ոսկե» միջինում

© teenvogueЗвезда реалити-шоу Ким Кардашьян и ее сестра модель Кендалл Дженнер
Звезда реалити-шоу Ким Кардашьян и ее сестра модель Кендалл Дженнер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկացի հեռուստահաղորդավար, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը Forbes–ի վարկածով համալրել է շոու–բիզնեսի հարուստ ներկայացուցիչների ցուցակը։

ԵՐԵՎԱՆ, 13 Հունիս — Sputnik. Ամերիկացի հեռուստահաղորդավար, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ և ռեփեր Քանյե Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը համալրեց Forbes–ի կազմած շոու–բիզնեսի ունևոր ներկայացուցիչների ցուցակը։ Ռեալիթի շոուի աստղը զբաղեցրեց ցուցակի 47-րդ հորիզոնականը։

Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանն անցավ Ռոնալդուին. 100 մլն բաժանորդ Instagram–ում

«Մեզանից յուրաքանչյուրը խաղացել է կամ գոնե լսել է «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի մասին։ Միայն այդ խաղով Քիմը վաստակել է 160 մլն դոլար։ Բոլորս հիշում ենք նաև Dash-բուտիկների մասին, ինչպես նաև Instagram–ում Քիմի բաժանորդների քանակի մասին»,– գրում է ամերիկյան պարբերականը։

Քարդաշյանների ընտանիքի մեկ այլ աստղային ներկայացուցիչ` Քայլի Ջեները, զիջում է Քիմին. Forbes–ի վարկանշում նա զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը։ Վարկանիշը գլխավորում է Փաֆ Դեդին, որը վաստակել է 130 մլն դոլար։ Երկրորդ տեղում նորաթուխ մայրիկ Բեյոնսեն է, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 105 մլն դոլար։ Երրորդ տեղը զբաղեցրել է Հարի Փոթերի «մայրը»` գրող Ջոան Ռոուլինգը։ Հիշեցնենք, որ Քիմն իր անունով վճարովի բաժանորդագրությամբ նոր հավելված է գործարկել, որտեղից հնարավոր է make-up-ի վարպետության դասեր ստանալ։

Русская версия

Լրահոս
0