Երևանի պատվավոր քաղաքացին` ստորգետնյա աշխարհում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միայն հիացմունքի է արժանի այն փաստը, որ մարդը կարող է 4 տասնամյակ աշխատել նույն տեղում և որևէ լուրջ բացթողում կամ թերացում թույլ չտալ։ Այդ մարդը Երևանի գնացքի մեքենավար Սամվել Պետրոսյանն է։ Շառլ Ազնավուրի, Հենրիխ Մխիթարյանի ու հանրահայտ այլ անձանց շարքում Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը կրում է Պետրոսյանը։

Ամեն օր սափրված ու սթափ վիճակում, պարտաճանաչ կերպով աշխատանքի է գալիս ու մեծ սիրով կատարում իր գործը։

Sputnik Արմենիան ցուցադրում է Երևանի պատվավոր քաղաքացու աշխատանքային մեկ օրը, այնուհետև պատմում երևանյան մետրոյի առավելությունների մասին։ Նախ, երևանյան մետրոն աշխարհում ամենամաքուրներից է և որ ամենակարևորն է` երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը։

Ի դեպ, ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը տրվել է 1971 թվականին, 1977 թվականին էլ շինարարության նպատակն ու անունն է հստակեցվել, ու սկսվել է մետրոպոլիտենի շինարարությունը։

Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։

Առաջինը շահագործման է հանձնվել «Բարեկամությունը», վերջում` «Զորավար Անդրանիկ» և «Գարեգին Նժդեհ» կայարանները։

Լրահոս
0