Նալբանդյան. Բաքվի բրենդն է` ասել մի բան, անել` լրիվ այլ

© Sputnik / Aram Nersesyan / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի հայտարարություններն ու գործողություններն արդեն վաղուց իրար չեն համապատասխանում, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հայտարարությունների ու գործողությունների միջև անհամապատասխանությունը Բաքվի բրենդն է դարձել, ասել է Հայաստանի արտգործնախարարը էստոնացի գործընկեր Սվեն Միկսերի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն մի բանի վրա ֆիքսվելու, անընդհատ կրկնելու` արժեզրկելով ասածի իմաստն ու անելով լրիվ հակառակը։ Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք հնարավորություն կտան առաջ շարժել բանակցային գործընթացն ու փոխել ստատուս քվոն», — ասաց Նալբանդյանը։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը չի բացառում Արցախի ճանաչումը

Նրա խոսքով` Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում նախագահների և արտգործնախարարների հանդիպումների ընթացքում և որոնք կարող էին առաջ տանել բանակցությունների գործընթացն ու բերել ստատուս քվոյի փոփոխության։

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՄԱԿ–ի բանաձևերը չեն իրականացվել հենց ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ հենց նա է հրաժարվել դադարեցնել ռազմական գործողությունները։

Այսպիսով` Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը կասկածի տակ է առնում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը։ Մասնավորապես, այսպես էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։ Ի պատասխան դրան` համանախագահները ստիպված էին գրավոր կերպով հիշեցնել Ադրբեջանին, որ համաձայնագրերը դեռ ուժի մեջ են և անժամկետ բնույթ են կրում, նշեց Հայաստանի արտգործնախարարը։

«Բաքվի բրենդ է՝ ասել մի բան, անել՝ լրիվ այլ», –նշեց Նալբանդյանը։

Լրահոս
0