ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳՆ–ը քննարկել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

© gov / Карен Карапетян встретился с Министром иностранных дел Эстонии
Карен Карапетян встретился с Министром иностранных дел Эстонии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հանդիպման ընթացքում նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական և արդյունավետ՝ վարչապետը կարևորել է համագործակցության հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Сопредседатели Минской группы ОБСЕ Игорь Попов (Россия), Ричард Хогланд (США) и Стефан Висконти (Франция) и Анжей Каспрчик. - Sputnik Արմենիա
Նալբանդյանը Մինսկի խմբին հորդորել է «դուրս գալ» հայտարարությունների շրջանակից

Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Վարչապետ Կարապետյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ակտիվ աշխատել էլեկտրոնային կառավարման և թվայնացման բնագավառներում փորձի փոխանակման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և Էստոնիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում Սվեն Միկսերը ներկայացրել է Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները: Կողմերն անդրադարձել են ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում այս տարի կայանալիք գագաթաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Լրահոս
0