Կգործի Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի

© SkyscrapercityМеждународный аэропорт "Звартноц"
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Երթւողին կգործի կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից, տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Լրահոս
0