00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր էին Իրանի ահաբեկչության հեղինակները. պարզաբանում է իրանագետը

© Sputnik / Asatur YesayantsВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` որոշակի եզրահանգումներ անելով այս փաստի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Թեհրանում ահաբեկչություն իրականացրած անձինք սերում են Իրանի Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից, որտեղ բնակչության հիմնական մասը կազմում է իսլամական միջնադարում Իրանի մերձկասպյան Դեյլամի լեռնային շրջանից դուրս եկած գաղթականությունը, որը խոսում է դլմկերենին (զազայերեն), թալիշերենին և գիլաներենին մոտ գորանի լեզվի բարբառներից մեկով, սակայն էթնիկական ինքնության առումով իրեն նույնացնում է քրդերի հետ: Իր ֆեյսբուքյան էջում հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս շրջանի բնակչության հիմնական մասը սուննիական իսլամի շրջանակում հարում է սուֆիական կադիրիյյա ուխտին, որի միջավայրից էլ այսօրվա «Իսլամական պետության» նախահիմք՝ սպանված ահաբեկիչ ալ-Զարկավիի ղեկավարած «Միաստվածության և հավատո պատերազմի համայնքը» ժամանակին հավաքագրել է որոշակի թվով հետևորդներ, որոնք հետագայում մասնակցել են Իրաքի և Սիրիայի տարածքներում զինված ահաբեկչական գործողությունների,- գրում է իրանագետը և հավելում,- պատմությունն ունի տարօրինակ շրջադարձեր. մոտ հազար տարի առաջ հենց այս ահաբեկիչների նախնիները, դուրս գալով Դեյլամից, հայտնի արևելագետ Վլադիմիր Մինորսկիի եզրաբանությամբ՝ ապահովում էին արաբական և սելջուկյան արշավանքների միջև ընկած իրանական քաղաքական և մշակութային վերածննդի «ինտերմեցցոն»՝ Բաղդադի խալիֆներին պահելով որպես խամաճիկներ, իսկ այժմ զինված գործողությունների են գնում հանուն ահաբեկչական կեղծ խալիֆայության գաղափարների»:

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում, իրանական խորհրդարանի շենքում և իմամ Խոմեյնիի դամբարանի մերձակայքում ԻՊ կողմից ահաբեկչական գործողություն էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր 17 մարդ:

Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտնել էր, որ գործի քննության շրջանակում ձերբակալվել և հարցաքննվել է 43 մարդ։

Լրահոս
0