Դատապարտյալը գդալներ ու եղունգկտրիչ է կուլ տվել

© Sputnik / Табылды Кадырбеков /  / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրեակատարողական հիմնարկում գդալ կուլ տված 19-ամյա դատապարտյալին արդեն վիրահատել են։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր առաջ գդալ կուլ տված 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանին վիրահատել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

««Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Արթուր Մելիքյանի աղիներից դուրս է բերվել 4 օտար իր` 3 գդալի պոչ և մեկ եղունգկտրիչ»,- ասաց Ղլեչյանը:

Նշենք, որ 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել հափշտակության համար:

Լրահոս
0