00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծապես տպավորված եմ հայերի վերաբերմունքից. Շինիչի Կիտաoկա

© MesДавид Тоноян и Шинчи Китаока
Давид Тоноян и Шинчи Китаока - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԻ նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագրի շրջանակում դիտարկվում է Հայաստանին ևս 39 հրշեջ մեքենա և ավտոսանդուղք տրամադրելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency, JICA) հետ համագործակցում է 2007 թվականից՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են մեր երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Նախարար. Սեյսմակայուն շինարարությունը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի և Ճապոնիայի համար

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը, ընդգծելով, որ Ճապոնիան և Հայաստանը երկրաշարժավտանգ երկրներ են, և աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ ջանքերի գործադրումը կենսական խնդիր է, երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ցուցաբերված աջակցության համար.

«Սպիտակյան երկրաշարժի օրերին աղետյալ Հայաստանին փրկության ձեռք մեկնեցին բազում երկրներ: Հիրավի, մարդասիրությունը սահման չի ճանաչում, և հիմա հայ փրկարարներն են պատրաստ` օգնության հասնելու այլ երկրների: Հաշվի առնելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում, ինչպես նաև կարևորելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ գործակցության արդյունքում Հայաստանի ակնառու հաջողությունները՝ այսօր մենք հավաստում ենք, որ պատրաստ ենք ընդլայնելու այդ համագործակցությունը»,–ասել է նախարարը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան իր ելույթում նշեց, որ մեծապես տպավորված է այն փաստով, որ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրում հայերը հարգանքի տուրք են մատուցում Ճապոնիայում տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակին.

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Այսօր գտնվելով մի վայրում, որն ահռելի վնաս է կրել ավերիչ երկրաշարժից, ես պատկերացնում եմ ձեր կրած կորուստը և ցանկանում շնորհակալություն հայտնել 2011թ. երկրաշարժից և ցունամիից հետո Հայաստանից ստացված նվիրատվությունների և փրկարարական թիմ ուղարկելու առաջարկության համար: Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրների համագործակցությունն ավելի ամրապնդվի և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն մեր ժողովուրդների շփման համար»,–ասել է Կիտաoկան:

Սպիտակի երկրաշարժից հետո ճապոնական գործակալությունը 31-հոգանոց փրկարարական թիմ և մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը եղել է համագործակցության առաջին քայլը:

2010 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 28 միանգամայն նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա, իրականացվել է ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատում: 2016թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել նաև «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման և հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր:

Փոխգործակցության երկար տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ են վերապատրաստվել Ճապոնիայի առաջնակարգ ուսումնական կենտրոններում:

Ներկայումս ընթացքի մեջ է սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը և դիտարկվում է առաջիկայում Հայաստանին ևս 39 նոր հրշեջ մեքենա և ավտոսանդուղք տրամադրելու հարցը:

Լրահոս
0