Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Անասնաբույժը պարտադիր զննում է կենդանուն մորթելուց առաջ»

© AravotОваннес Мкртчян
Ованнес Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացրեց, որ անասնաբույժը զննում է կենդանիներին մինչև սպանդանոց տանելը։
Հովհաննես Մկրտչյան

Կենդանին պիտի առողջ լինի, միայն մորթեն, անասնաբույժը նախ զննում է և կասկած չունենալու դեպքում նոր միայն թողնում մորթել, ասաց ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Հովհաննես Մկրտչյանը։

Նա ներկայացրեց, որ դրանից հետո էլ իրականացվում է հետսպանդային հետազոտություն, և եթե ամեն ինչ նորմալ է՝ համապատասխան եզրակացությունից հետո, միսն արտահանվում է։

Նա նաև նշեց, որ խորհրդային տարիներին միլիոն 200 հազարից ավելի կենդանի են պահել Հայաստանում։ Արոտավայրերի առումով խնդիր չունենք, բավականացնում են, սակայն այժմ այդքան շատ կենդանի չեն պահում։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Ամալյա Պապյանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում։

Լրահոս
0