Սևանա լիճ կարելի է մեկնել սեզոնային էլեկտրագնացքով

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սևանա լճում հանգստացողների համար սեզոնային էլեկտրագնացք կգործի, որը Երևանից կմեկնի առավոտյան ժամը 08:30–ին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան — Ալմաստ (Երևան) — Շորժա էլեկտրագնացքը:

Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Շորժայի կայարան գնացքը ժամանում է 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք գործարկում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

Լրահոս
0