Չգիտեմ՝ լացել, թե ուրախանալ. Յանա Եգորյանն` իր տպավորությունների մասին

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցРоссиянка Яна Егорян
Россиянка Яна Егорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի հավաքականում հանդես եկող մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը Թբիլիսիում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր դառնալուց հետո Ինստագրամի իր էջում գրել է իր տպավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը Թբիլիսիում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում սուսերամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դառնալուց հետո իր տպավորությունների մասին գրառում է կատարել սոցցանցում։ Եզրափակիչում Ռուսաստանի թիմը 44:45 հաշվով պարտվել էր իտալուհիներին:

«Արծաթը մերն է: Նույնիսկ չգիտեմ՝ լացել, թե ուրախանալ: 44:45. մի փոքր չհերիքեց: Կեցցե աղջիկները, բոլորին ցույց տվեցիք, թե ինչպես ենք կարողանում թրամարտել: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի թիմ»,- «Ինստագրամում» գրել է հայ մարզուհին:

Публикация от Eгорян Яна (@egorianiana) Июн 15 2017 в 1:39 PDT

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ վերջերս վնասվածքից ապաքինված Յանա Եգորյանը Վրաստանի մայրաքաղաքում հանդես է գալու միայն թիմային մրցմանը: Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է հունիսի 17-ին:

Լրահոս
0