00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին. նոր պատժամիջոցները ԱՄՆ–ի ներքաղաքական պայքարի հետևանք են

Բաժանորդագրվել
Եթե չլիներ Ղրիմն ու այլ խնդիրները, ԱՄՆ–ն ուրիշ մի բան կհորիներ Ռուսաստանին զսպելու համար, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԵՐԵՎԱՆ, 15 Հունիս — Sputnik. Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը խոսում է ԱՄՆ–ի ներսում շարունակվող ներքաղաքական պայքարի մասին, ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ուղիղ կապի ժամանակ։

Հունիսի 14-ին Ամերիկայի սենատը հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում նախատեսող օրինագիծը։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին

«Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ մենք, որպես կանոն, պատժամիջոցների տակ ենք ապրել` սկսած այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց ոտքի կանգնել։ Երբ մեր գործընկերներն, ի դեմս Ռուսաստանի, լուրջ մրցակից էին տեսնում, տարբեր պատրվակներով սահմանափակումներ էին մտցնում»,– ասաց Պուտինը։

Ռուս նախագահի խոսքով` նման գործողությունները զարմանալի չեն։ Պուտինը նոր պատժամիջոցների կիրառման հնարավորության օրինակը բերեց` նշելով, որ այդ որոշումն ընդունվում է մի իրավիճակում, երբ որևէ արտասովոր բան տեղի չի ունենում։

«Դատարկ տեղը սկսեցին խոսել պատժամիջոցների մասին։ Դա, իհարկե, վկայում է այն մասին, որ Նահանգներում շարունակվում է ներքաղաքական պայքարը։ Այնպես որ, եթե չլիներ Ղրիմը, չլինեին ուրիշ խնդիրներ, մեկ այլ բան կհորինեին Ռուսաստանին զսպելու համար»,– ասաց Պուտինը։

Ռուսաստանի նախագահը խոստովանեց, որ պատժամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանի վրա, սակայն ոչ հիմնովին։ Պատժամիջոցներն առավելապես ազդել են արտահանման ոլորտի վրա` գազ, նավթ, մետաղագործություն, քիմիա։

Мигрдат Мадатян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հոգեբան. «Եթե այս պահին եղած առաջնորդներին քննարկենք, ապա Պուտինը, երևի, ամենախարիզմատիկն է»

«ԱՄՆ պետդեպը կարծում է, որ պատժամիջոցները հանգեցրել են մեր ՀՆԱ–ի 1% մինուսի, եվրոպացիները` մի փոքր ավելի։ ՄԱԿ–ում արծում են, որ մենք կորցրել ենք 50-52 մլն դոլար, իսկ երկրները, որոնք կիրառել են պատժամիջոցները` շուրջ 100 մլրդ դոլար»,– ասաց Պուտինը։

Պատժամիջոցը երկսայր սուր է, նշել է Ռուսաստանի նախագահը։

Մյուս կողմից, Պուտինի խոսքով, պատժամիջոցների կիրառումը ստիպել է Ռուսաստանին ռադիոէլեկտրոնիկայում, ավիաշինության, հրթիռային ոլորտներում, դեղագործության, մեքենաշինության և գյուղատնտեսության մեջ վերականգնել «կոմպետենցիան»։ «Ռուսաստանը դարձավ առաջատար հացահատիկի արտահանման ոլորտում»,– ընդգծեց Պուտինը։ Ընդ որում, նրա խոսքով, պետք է ձգտել, որ սահմանափակումները հանվեն։

Русская версия

Լրահոս
0