Պուտին. «Չեմ ուզում, որ թոռներս արքայազների պես մեծանան»

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահը ժխտել է տարածված լուրերը և հայտնել, որ իր զավակներն ու թոռները Ռուսաստանում են ապրում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է, որ չի ուզում իր թոռները արքայազների պես մեծանան։

«Չնայած տարածված լուրերին` երեխաներս ապրում են այստեղ` Ռուսաստանում, Մոսկվայում։ Թոռներ էլ ունեմ, նրանք էլ են սովորական կյանքով ապրում։ Դուստրերս գիտությամբ են զբաղվում», – ասաց Պուտինը։

Նրա խոսքով` թոռներից մեկը մանկապարտեզ է հաճախում, իսկ երկրորդը նոր է ծնվել։

Միաժամանակ Պուտինը չնշեց թոռների անուններն ու տարիքը, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի։

«Դա կվնասի երեխաների զարգացմանը։ Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ իմ այս դիրքորոշմանը», – ասաց Պուտինը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ» ամենամյա ուղիղ կապին կարելի է հետևել Sputnik Արմենիա կայքում։

Русская версия

Լրահոս
0