Ադրբեջանական կրակոցների հետևանքով 3 հայ զինծառայող է մահացել

© Sputnik / Asatur Yesayants / Военная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով, հայկական կողմը զոհեր է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լրահոս
0