Թղթե, բայց գործող նվագարկիչներն ու երաժշտական գործիքները՝ «Արտ Ֆեստ» փառատոնին

© Агентство по охране памятников истории и культуры / Валерик Назаретян изготавливает музыкальные инструменты из бумаги
Валерик Назаретян изготавливает музыкальные инструменты из бумаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները մասնակցում են «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնին:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Մարինե Ավանեսյան. Հուշարձանների պահպանությանը կոչված նվիրյալները նաև ստեղծագործում են: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը թղթից պատրաստված յուրատեսակ բազմաթիվ մինի երաժշտական գործիքների հեղինակ է:

Международный день защиты детей у храма Звартноц - Sputnik Արմենիա
Զվարթնոց տաճարի տարածքը վերածվել էր մանկության մոլորակի

Գեղեցիկ, յուրօրինակ ու հետաքրքիր մանրակերտներ, որոնք առաջին հայացքից դժվար է հասկանալ ինչից են պատրաստված: Սիրով ու համբերությամբ ստեղծված ու ափի մեջ տեղավորվող յուրաքանչյուր փոքրիկ գործիքի վրա նա աշխատել է մի քանի ամիս` ստանալով կատարյալ նմանություն բնօրինակին:

Դուդուկ, ակորդեոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, սինթեզատոր, կիթառ. այս շարքը համալրվել է Նազարեթյանի մանկության տարիների մեկ այլ հիշողությամբ` «Վեսնա» ձայնարկիչով (մագնիտոֆոն):

«Ցուրտ ու մութ տարիներին մեքենայի շարժիչից հոսանք էինք վերցնում ու միացնում ձայնարկիչին` երաժշտություն լսում: Թղթից պատրաստված այս գործիքը` մեր հին «Վեսնան», իմ մանկության ամենավառ հիշողությունն է», — անկեղծանում է նա:

Շուրջ ինն ամիս յուրաքանչյուր դետալի վրա նա աշխատել է մանրակրկիտ: Իսկականից վեց անգամ փոքր չափեր (4 սմ երկարություն, 3 սմ լայնություն և 1 սմ բարձրություն) ունեցող ձայնարկիչով կարելի է լսել Հարութ Փամբուկչյանի «Տարիները անցան» երգը:

«Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնին ներկայացված էր նաև Վալերիկ Նազարեթյանի «Մանկության տարիներ» աշխատանքը, որը չէր վրիպում ներկաների աչքից:

© Агентство по охране памятников истории и культуры / Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա
1/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
© Агентство по охране памятников истории и культуры / Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա
2/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
© Агентство по охране памятников истории и культуры / Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները - Sputnik Արմենիա
3/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
1/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
2/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները
3/3
Վալերիկ Նազարեթյանի թղթե աշխատանքները

Փառատոնային եռուզեռը ինչ-որ չափով խլացնում էր Փամբուկչյանի կատարումը, սակայն, չի բացառվում, որ նրա մանկության տարիների մշուշոտ օրերի այս վկայությունն էլ արժանանա մրցանակի, ինչպես նախորդ տարվա «Մորս հուշերը» աշխատանքը:

 

Լրահոս
0