«Երկիր ծիրանին» վերադարձել է

© Sputnik / Nelli Danielyan / Внеочередное заседание Совета старейшин Еревана. Заруи Постанджян
Внеочередное заседание Совета старейшин Еревана. Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու արտահերթ նիստին այսօր ներկա է «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որը նախորդ՝ առաջին նիստին, չէր ներկայացել՝ բոյկոտելով այն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու արտահերթ նիստին այսօր «Երկիր ծիրանի» խմբակցության մասնակցությունը նշանավորվեց հարցերի տարափով։

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՆ ԴԵՄՔԸ՝  ՆՈՐ ԴԻՄԱԳԾՈՎ - Sputnik Արմենիա
Երևանի ավագանի. հաղթած և պարտված քաղաքական ուժերի տեղն ու դերը

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի վերանշանակման օրակարգային հարցի քննարկման ընթացքում «Երկիր ծիրանիի» անդամները Երևանի պատմական շենքերի քանդման և կանաչ տարածքների վերացման համար մեղադրեցին նաև Կամո Արեյանին՝ հարց ուղղելով Տարոն Մարգարյանին, թե արդյո՞ք Արեյանն արժանի է վերանշանակվելու իր նախկին պաշտոնում։

Քաղաքապետը հայտարարեց, որ Կամո Արեյանին արժանի թեկնածու է համարում, իսկ նշված խնդիրների համար նրա խոսքով, մեղավորը ոչ թե Արեյանն է, այլ բոլորը։

Լրահոս
0