00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնիայի աջակցությամբ կմեկնարկի գյուղատնտեսության մոնիթորինգի և գնահատման ծրագիրը

Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է խորհրդակցություն՝ նվիրված Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագրի քննարկմանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով գլխավոր տնտեսագետ Բեկզոդ Շամսիևը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իգնատի Առաքելյան. «Գյուղատնտեսության ոլորտն անկանխատեսելի է»

«Մենք չունենք գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազա, որը մեզ հնարավորություն կտա մշակել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը և Համաշխարհային բանկին՝ գյուղատնտեսության բոլոր ցուցանիշներն ու տվյալները թվայնացնելու ծրագրի մասին մեր առաջարկն ընդունելու և աջակցելու համար»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ճապոնիայի դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը հիմնականում միտված է սոցիալական և տնտեսական զարգացման ուղղություններին, և այս ծրագրի մեկնարկը շատ կարևոր քայլ է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Համաշխարհային բանկի միջնորդությամբ տրամադրվել է 1.8 մլն դոլարի դրամաշնորհ, որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում մոնիթորինգի և տվյալների հավաքագրումն է:

Աշխարհագրական թվայնացման նշված համակարգով իրականացվում է տիեզերական պատկերների, հեռավար զոնդավորման, սպեկտրալ անալիզի վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա ամբողջ տվյալների հավաքագրում (հողերի կարգավիճակ, մշակովի և անմշակ հողտեսքեր, ջրային ռեսուրսներ, տվյալ տարածքում աճեցվող մշակաբույսերի տեսակներ և այլն):

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հուլիս ամսին՝ հանրապետության մեկ մարզում, պիլոտային ձևաչափով: Ծրագրի աշխատանքներում կներգրավվեն հիմնականում հայ մասնագետները, ովքեր կանցնեն համապատասխան վերապատրաստում՝ ծրագրի հետագա սպասարկումը ևս իրականացնելու համար:

Լրահոս
0