Պայթյուն հրդեհի բռնկմամբ. 11–ամյա երեխային ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

© Sputnik / Aram Nersesyan / МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի 8-րդ հարկում տեղի ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի պատշգամբի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցը և մոտ 4 խմ տնտեսական իր:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 2006 թ. ծնված Ք. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) հոգեբանական աջակցություն է ցուցաբերել:

Լրահոս
0