Գոհար Ավետիսյանը դիմահարդարման գաղտնիքները կպատմի Տաշքենդում

© vk/ Гоар Аветисян / Инставизажист Гоар Аветисян
Инставизажист Гоар Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը խոստացել է, որ Տաշքենդում կներկայացնի ոչ միայն դիմահարդարման գաղտնիքները, այլև կխոսի սեփական բլոգն Ինստագրամում զարգացնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Գոհար Ավետիսյանը, որն Ինստագրամում ավելի քան 3.7 մլն հետևորդ ունի, օգոստոսի 30-ին վարպետության դասեր կանցկացնի Տաշքենդում։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը։

«Գիտեմ` շատ թեմաներ են շոշափվել բոլոր այն դասընթացների ժամանակ, որոնց դուք մասնակցել եք, բայց այսպիսի բան դուք հաստատ չեք տեսել։ Ես կպատմեմ և ցույց կտամ, թե խնդիրներ ունեցող մաշկն ինչպես կարելի է կատարյալ դարձնել, ինչպես կարելի է հոնքերին կատարյալ տեսք հաղորդել, երբ դրանք ընդհանարապես չկան, կսովորեցնեմ ճիշտ գծեր տանել կոպերին, կսովորեցնեմ աշխատել դեմքի ու աչքերի հետ»,- իր էջում գրել է Գոհարը։

Նա խոստացել է նաև, որ կխոսի Ինստագրամի բլոգը զարգացնելու մասին, կպատասխանի հարցերին և կլուսանկարվի բոլոր ցանկացողների հետ։ Գոհարը նշել է` վարպետության դասերին կարող են մասնակցել և՛ պրոֆեսիոնալ դիմահարդարները, և գեղեցիկ շպարի սիրահարները։

 

Գոհարն ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: Այսօր նրա աշխատանքներն այնքան են քննարկվում, որ որոշ տղամարդիկ սկսել են իրենց ընկերուհիներին ժամադրություն նշանակել լողավազանում, որպեսզի չհայտնվեն դիմահարդարի թակարդում:

Ուզբեկստանից հետո Գոհար Ավետիսյանը վարպետության դասեր կանցկացնի նաև Բիշքեկում (սեպտեմբերի 2) և Դուշանբեում (սեպտեմբերի 4)։

Русская версия

Լրահոս
0