00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի երիտասարդության շահերը ՄԱԿ–ում առաջին անգամ հայ կներկայացնի

© FB profileГиоргий Тумасян
Гиоргий Тумасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի երիտասարդության շահերը կներկայացնի ազգությամբ հայ Գեորգի Թումասյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր թբիլիսահայ Գեորգի Թումասյանը մեկ տարի շարունակ Վրաստանի երիտասարդության շահերը կներկայացնի ՄԱԿ–ում։ Գեորգին այդ ընթացքում պատրաստվում է երիտասարդության տարբեր խմբերի խնդիրներին կառուցողական լուծումներ գտնել։

«Ես լուծելու եմ երիտասարդների բոլոր խմբերի խնդիրները։ Ոչ մի խումբ չի առանձնացվի։ Իմ գործունեության ուղղություններից մեկն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում երիտասարդ հայերի ինտեգրումն է», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Թումասյանը։

Առկա խնդիրները նա պատրաստվում է լուծել ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև երկրի իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ «ՄԱԿ–ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ» դառնալու համար Թումասյանը Սպորտի և երիտասարդության հարցերի և Արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բաց մրցույթի երեք փուլ է անցել։

Մանդատ ստանալու համար մրցույթին կարող էին մասնակցել 18-25 տարեկան բարձր առաջադիմություն ունեցող ակտիվ երիտասարդներ, որոնք տարբեր թեմաներով հրապարակած հոդվածներ են ունեցել։ Փաստաթղթեր ներկայացնելուց, հարցազրույց անցնելուց հետո ընտրված թեկնածուներն անգլերեն ելույթ են ունեցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանրային միջոցառման ընթացքում։

«Ես ուժերս փորձել եմ նաև անցյալ և նախանցյալ տարի, սակայն երրորդ անգամ արդյունքի հասա։ Անցյալ տարի ես երկրորդ տեղը զբաղեցրի», – ասաց Թումասյանը։

Учения Кавказский орел 2017 близ Тбилиси - Sputnik Արմենիա
Ինչով է վտանգավոր «Կովկասյան արծիվը» Հայաստանի համար, կամ ով է ցանկանում «քաշել» Վրաստանին

Նրա խոսքով` այս հաղթանակը կարևոր էր իր համար, քանի որ ընդգծում է Վրաստանի ժողովրդավարական զարգացման մակարդակը, չէ՞ որ ՄԱԿ–ում Վրաստանի երիտասարդության շահերն առաջին անգամ է ներկայացնելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչը։ «Սա շատ լավ հնարավորություն է ցանկացած երիտասարդի համար, քանի որ ամբողջ երկրի երիտասարդներին ներկայացնելը մեծ պատասխանատվություն է։ Դու պարտավոր ես պատշաճ կերպով ներկայացնել երիտասարդությանը», – ասաց Թումասյանը։

Բացի երիտասարդների հետ աշխատանքից, Թումասյանը պետք է մեկ տարվա ընթացքում մի շարք միջոցառումների մասնակցի, ներառյալ երկրի բոլոր շրջաններով  ուղևորություններն ու ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ հոբելյանական նստաշրջանի մասնակցությունը։

Թումասյանը սովորում է Թբիլիսիի Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում։ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը 1981 թվականին առաջին անգամ հանդես է եկել  երիտասարդ ներկայացուցիչներին անդամ–պետությունների պաշտոնական պատվիրակությունների կազմում ներառելու նախաձեռնությամբ։ Նախագիծը հաջողությամբ իրականացվում է աշխարհի 30 երկրում, այդ թվում և Վրաստանում։ Վրաստանն իր ներկայացուցչին ՄԱԿ է ուղարկում 2012 թվականից։

Русская версия

Լրահոս
0