Վրացուհիները համացանցը «գրավել են» ավստրալիական պարով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրացի աղջիկների պարը համացանցի նոր հիթ է դարձել։ Երիտասարդ վրացուհիներն ավստրալիական պար են պարում։

Շաֆֆլ պարի (Shuffle) տեսանյութը համացանցում արդեն ավելի քան 5 միլիոն դիտում է գրանցել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Պարը «ծնվել է» անցյալ դարի 80-ականներին ավստրալիական Մելբուրն քաղաքում, հետագա տարիների ընթացքում այն տարածում է գտել նաև աշխարհ մյուս անկյուններում։ Շաֆֆլ պարում են էլեկտրոնային երաժշտության ներքո` 5 տարբեր քայլեր համադրելով։ Դատելով վրացուհիների տեսանյութի դիտումների քանակից` կարելի է ենթադրել, որ նրանք այդ խնդիրը գերազանց են կատարում։

Բնատուր տաղանդն ու պարուհիների ճկունությունն անտարբեր չեն թողել միլիոնավոր մարդկանց։

Լրահոս
0