Այսօր էլ զոհ ունենք…

© Sputnik / Asatur Yesayants / Военная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սադրանքի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք:

Լրահոս
0