Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ տիեզերական գործակցության մասին պայմանագիրը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание Госдумы РФ
Пленарное заседание Госдумы РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ Պետդումա է ներկայացվել տիեզերքի գծով ՀՀ-ի հետ պայմանագրի վավերացման նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Российский самолет МИГ-29 в авиабазе Эребуни - Sputnik Արմենիա
Հայաստանի օդանավակայանում նշում են ավիացիայի և տիեզերագնացության օրը

«Վավերացնել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև 2016 թվականի ապրիլի 7-ին Երևանում ստորագրված համաձայնագիրը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում»,- ասվում է օրենքի նախագծում:

Համաձայնագրով որոշվում են տիեզերքի ոլորտում համագործակցության զարգացման սկզբունքներն ու նորմերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության կանոնակարգման հարցերը և այլն:

Русская версия

Լրահոս
0