Տաք հոսանքները ներթափանցել են Հայաստան, բայց անձրևաբեր ամպերը դեռ մեզ չեն լքելու

© Sputnik / Aram NersesyanГагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 18-ից սկսած հանարպետության տարածքում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ՝ Արարատյան դաշտում և Երևանում հասնելով մինչև +33…+35 աստիճանի:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ հոսանքների ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Հունիսի 18-ից սկսած մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Повседневная жизнь - Sputnik Արմենիա
Կիրակին կանցնի անձրևոտ. սպասվում է ամպրոպ ու քամի

Հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում՝ հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33…+35 աստիճանի, որից հետո հիմնականում կմնա անփոփոխ:

Չնայած եղանակի տաքացմանը, հունիսի 18-22-ին՝ հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 2025մ/վրկ:

Հայաստանի մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, իսկ անձրևները կկրեն զուտ երակային բնույթ, այսինքն բնակավայրերի մի մասում կլինեն անձրևներ իսկ մյուսում՝ ոչ: Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Լրահոս
0