Պայթյուն Կոլումբիայի մայրաքաղաքի առրևտրի կենտրոնում. կան զոհեր

© WildredTVВоенные Колумбии
Военные Колумбии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյուն տեղի է ունեցել Բոգոտայի առևտրի կենտրոններից մեկի երկրորդ հարկի զուգարանում։ Այդ պահին շենքում գտնվում էր մոտ 500 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, տասը՝ վիրավորվել են, հայտնում է Sputnik-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Andino առևրտրի կենտրոնում։

Պայթուցիկ սարքը գտնվել է երկրոդ հարկում՝ կանանց զուգարանում։ Պայթյունից հետո կենտրոնի հաճախորդները տարհանվել են։

Բոգոտայի քաղաքապետը հայտնել է, որ Andino առևրտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում՝ 23 տարեկան կամավորը Ֆրանսիայից։ Եվս ինը հոգի տուժել են հարձակման ընթացքում։ Քաղաքապետն արդեն տեղի ունեցածը որակավորել է որպես ահաբեկչություն, քննությունը վարում է հակաահաբեչկական դատախազությունը։

Կոլումբիայի ապստամբական խմբավորումները հայտնել են, որ իրենք կապ չունեն տեղի ունեցածի հետ։

Русская версия

Լրահոս
0