00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկահայը դիմակազերծում է հոլիվուդյան աստղերին

© travelandleisureГолливуд
Голливуд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկահայ հրապարակախոս Ջեկ Կեցոյանը երկար տարիներ աշխատել է PR ոլորտում, անձամբ է զբաղվել հոլիվուդյան աստղերի գովազդով, որոնց թվում եղել են նաև Ջենիֆեր Լոպեսն ու Փերիս Հիլթոնը։ Նա պարզել է, որ աստղերի աշխարհն ավելի քան նենգ է ու խճճված...

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Անի Լիպարիտյան. Ամերիկահայ գրող, հրապարակախոս և փիար–մասնագետ Ջեկ Կեցոյանը ծնվել է Նյու Յորքում։ Երկար տարիներ աշխատելով Հոլիվուդում` Ջեկը որոշել է կյանքը կապել PR ոլորտի հետ։

Հրապարակախոսը հասցրել է շատ բան իմանալ հայտնի մարդկանց կյանքի վայրիվերումների մասին, տեսել է, թե ինչ է թաքնված մեդալի հակառակ կողմում, նաև հասկացել է, թե որքան կեղծ ու կեղտոտ է հայտնի մարդկանց աշխարհը։ Աստղերի առաջխաղացմանը նվիրելով ավելի քան տասը տարի` Ջեկը որոշել է Քևին Դիքինսոնի հետ համատեղ գիրք գրել։ Վեպը կոչվում է Blind Item (բառացի` «Կույր կետ»)։

«Գրքի հիմքում իրական դեպքեր են, ճշմարիտ պատմություն այն մասին, թե ինչ եմ ես ապրելվերջին 16 տարվա ընթացքում»,– ասաց Կեցոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Գլխավոր հերոսուհին Նիկոլա անունով աղջիկ է, որը հրատարակչի օգնական է և օրուգիշեր զբաղված է մի գործով` փորձում է քողարկել երգիչների, կինոյի և հեռուստաաստղերի հետ կապված սկանդալները։

«Անմեղ աղջիկը շատ արագ հասկանում է, որ չնայած արտաքին փայլին` Հոլիվուդը ամբողջովին փտել է։ Աստղերից յուրաքանչյուրի հետ սերիալ հիշեցնող մի տգեղ պատմություն է կապված։ Երբ Նիկոլան, խախտելով սեփական կանոնները, սկսում է հանդիպել կինոաստղերից մեկի հետ, Լոս Անջելեսի բեմադրական դրվագները ներխուժում են նաև նրա կյանք», – պատմեց Կեցոյանը։

Ըստ սյուժեի` Նիկոլայի լավագույն ընկեր Բիլլին խնջույքից խնջույք է գնում և աղմկահարույց պատմություններ փնտրում հրապարակելու համար։ Կառան, որի հետ Նիկոլան բնակարան է վարձում, նույնպես իր խաղն է վարում` փորձելով ընկերանալ մանկական թոք–շոուների նախկին աստղի հետ և սովորական վարսահարդարից դառնալ հեռուստաէկրանների նոր սենսացիա։

«Որքան ավելանում է սկանդալների թիվը, այնքան ավելի շատ են ջրի երես դուրս գալիս անցյալի տհաճ դրվագները։ Ցանկացած գաղտնիք կարող է վաճառվել…», – ասաց Կեցոյանը` համառոտ ներկայացնելով հոլիվուդյան աստղերի մասին վեպի մանրամասները։

Խոսելով Հայաստանի մասին` հրապարակախոսը  նշեց, որ դեռ չի ծրագրում պատմական հայրենիք այցելել, քանի որ զբաղված է երկրորդ գրքի հրապարակման աշխատանքով։

«Բայց ես շատ հպարտ եմ, որ հայ եմ և աշխարհում ոչինչ չի կարող դա փոխել», – ընդգծեց գրող և հրապարակախոս Ջեկ Կեցոյանը։

Русская версия

Լրահոս
0