Հովհաննես Բաչկովը հաղթեց

© armnocОваннес Бачков
Ованнес Бачков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթող է դուրս գալիս։ Հովհաննես Բաչկովն արդեն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Кикбоксер Арут Григорян - Sputnik Արմենիա
Հարութ Գրիգորյանի երկրպագուները ծեծել են նրան նոկաուտի ենթարկած բռնցքամարտիկին

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում են տպավորիչ ելույթները: Պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչները միայն հաղթանակներ են տոնել և դուրս էին եկել 1/8 եզրափակիչ:

Այսօր քառորդ եզրափակչի համար պայքարում է Հայաստանի հավաքականի 5 բռնցքամարտիկ, որից 3-ը անցկացնում են իրենց մեկնարկային մենամարտերը. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն իրենց 2-րդ մենամարտերն են անցկացնում:

Русская версия

Լրահոս
0