00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Պարսյան
Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում. Սուրեն Պարսյան
09:23
7 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջուլֆալակյան. Ալեքսանյանին որակազրկելու իրավունք չունեին

© Sputnik / Asatur Yesayants Левон Джулфалакян
Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պատվիրակությունը դիմել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա` Արթուր Ալեքսանյանի որակազրկման մասին որոշումը վերանայելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Թբիլիսիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գորգը լքելը չի կարող որակազրկման պատճառ դառնալ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկների միջազգային մրցաշարի եզրափակչում 98 կգ քաշային կարգում Թբիլիսիում (հունիսի 9-12) 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է վրացի Ռևազ Նադարեշվիլիի հետ։

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Սկանդալ Թբիլիսիում. Արթուր Ալեքսանյանը որակազրկվեց

Ջուլֆալակյանի խոսքով` միջադեպի հաջորդ օրը ԶԼՄ-ներում որոշ ոչ կոռեկտ հրապարակումներ հայտնվեցին, որոնք ոչ հավաստի տեղեկություններ էին պարունակում և բացասական ֆոն ստեղծում Ալեքսանյանի շուրջ։

«Եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց դեռևս քիչ հայտնի մարզիկի հետ, որը մակարդակով շատ ցածր է Արթուրից։ Հայ երկրպագուները վրդովվեցին, որ Ալեքսանյանի մի շարք հարձակումներից հետո մրցավարը միավորը վրացուն էր տալիս», – ասաց Ջուլֆալակյանը։

«Թբիլիսիի մրցաշարի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց վրացի ըմբիշի հետ, ով տարբեր մրցաշարերի մասնակից է, սակայն անվանի չէ: Հետևաբար, նրա համար մեծ պատիվ կլիներ հաղթել մեր օլիմպիական չեմպիոնին: 5 րոպե 16 վայրկյան շարունակ Արթուր Ալեքսանյանը միայն հարձակվել է, սակայն միավորներով պարտվում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլիին: Երկրպագուները վրդովվեցին, որովհետև մրցավարները միավորներ էին տալիս վրացի ըմբիշին: Տեղի ունեցավ միջադեպ, բնականաբար, գոտեմարտը դադարեցվեց, դրա ավարտին դեռ 44 վայրկյան կար: Ես համոզված էի, որ այդ ընթացքում Արթուրը հաղթական միավորը կվերցներ»,-ասաց Ջուլֆալակյանը:

Նրա խոսքով, չնայած որ հաշիվը 2-1 էր` ի օգուտ վրացու, հայ մարզիկը ժամանակ ուներ հավասարեցնելու հաշիվը և հաղթելու։ Սակայն այդ պահին երկրպագուների միջև կռիվ սկսվեց, որի ընթացքում վրացի երկրպագուները սկսեցին ձգել Գևորգ Ալեքսանյանի (մարզիկի հոր) շապիկը։

Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն իր հերթին կոչ արեց երկրպագուներին հանգստանալ, ասելով` որ հայերն ու վրացիները եղբայրներ են։

«Ալեքսանյանը կարող էր զսպել իրեն, սակայն մենք չնկատեցինք` ինչպես նա լքեց գորգը։ Դա կանոնների խախտում է և կարելի է տարբեր ձև գնահատել։ Արթուրն իջավ և երկրպագուներին կոչ արեց հանգստանալ։ Հենց ինքը` Ալեքսանյանը, ոչ ոքի չի դիպչել և ոչ մի կոպիտ բան չի ասել։ Այս ամենը երևում է ձայնագրություններում։ Նա գորգի սահմաններից դուրս գտնվել է միայն 20 վայրկյան», – նշեց Ջուլֆալակյանը։

Դրանից հետո Ալեքսանյանին պարտություն հաշվեցին։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան նաև որակազրկվել են։ Ջուլֆալակյանը պնդում է, որ ըստ կանոնների` գորգը լքելու համար Արթուրի հակառակորդին պետք է երկու միավոր շնորհեին, և մարտը պետք է շարունակվեր։

Նա նշում է, որ ըմբշամարտի հայկական ֆեդերացիան դեմ է այդ որոշմանը և դիմել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա։ Ջուլֆալակյանի խոսքով` դիմումի մեջ նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել նաև անարդար դատավորության պատճառով։

Здание мэрии города Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

«Ալեքսանյանը շատ ճիշտ վարվեց, նա կարող էր և հաղթել։ Նման «նվերներն» անընդունելի են։ Կարծում եմ` դա նրան ավելի շատ կմոտիվացնի աշխարհի առաջնության ժամանակ», – ասաց Ջուլֆալակյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Արայիկ Բաղդադյանը ընդգծեց, որ մրցավարը կարող էր Ալեքսանյանի մրցակցին երկու միավոր շնորհել, սակայն չէր կարելի նրան որակազրկել։

«Հենց այդ պատճառով մենք դիմեցինք Միջազգային ֆեդերացիա և պատասխանի ենք սպասում», – ասաց Բաղդադյանը։

Նա նշեց, որ որակազրկումն ուժի մեջ է միայն Թբիլիսիում անցկացվող մրցաշարի համար և չի ազդի ապագա ելույթների վրա։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանն իր հերթին նշեց, որ դժվար է հասկանալ, թե ով է միջադեպի նախաձեռնողը, բայց ամեն դեպքում դրանից ոչինչ չի փոխում։

«Ալեքսանյանը որոշել է, որ ավելի ճիշտ է դուրս գալ և հանգստացնել երկրպագուներին` տուգանք ստանալով։ Սակայն իրավիճակը այլ հունով ընթացավ», – ասաց Բադալյանը։

Մրցավարի գործողությունների հետ անհամաձայնության, գորգից հեռանալու և մարտը չշարունակելու պատճառով հայ ըմբիշը տեխնիկական նոկաուտ ստացավ։ Ընթացող մրցաշարի որակազրկման պատճառով նա զրկվեց արծաթե մեդալից, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ինչ վերաբերում է այլ մասնակիցներին` ապա Հունահռոմեական ոճի միջազգային մրցաշարի հաղթող (75 կգ քաշային կարգում) դարձավ Կարապետ Չալյանը։ Եզրափակչում նա հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին։ Եվ մեկ մեդալ բերեց Մաքսիմ Մանուկյանը, որը հանդես էր գալիս 80 կգ քաշային կարգում։

Թբիլիսյան մրցաշարի հաղթող դարձավ նաև ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), արծաթե մեդալ նվաճեց Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)։ Նարեկ Սիրունյանն (65 կգ) ու Գարիկ Բարսեղյանը (65 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել։

Русская версия

Լրահոս
0