00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փեյնթբոլ` մրցակցություն ու ադրենալին. ուժերը չափում են ՏՏ ոլորտի մասնագետները

© Sputnik / Armenuhi MkhoyanЛюбительский турнир по пейнтболу среди ИТ компаний Армении
Любительский турнир по пейнтболу среди ИТ компаний Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում համեմատաբար նոր համարվող փեյնթբոլ ռազմամարզական խաղը վերջին տարիներին լայն տարածում է ստացել: Խաղի սիրահարները հավաքվել էին Սևանա լճի ափին և մասնակցում էին Փեյնթբոլի սիրողական մրցաշարին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի, Արմենուհի Մխոյան. — Sputnik. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և «Լեգիոն» փեյնթբոլի ակումբի հետ համատեղ առաջին անգամ հունիսի 17-18-ը կազմակերպել էր ՏՏ ընկերությունների միջև փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ ՏՏ ընկերությունների մասնակցությամբ:

Մրցաշարն անցկացվեց Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնթբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունեցան ՏՏ ոլորտի ընկերությունները՝ Երևանից, Վանաձորից և Գյումրիից, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 մասնակից: Մինչ խաղի մեկնարկը ակումբի անդամները ներկաներին ծանոթացրին խաղին մասնակցելու պայմաններին, զենքից օգտվելու ու մրցավարության կանոններին: Խաղի մեկնարկից առաջ բոլորն արդեն ունեին զինվորական հանդերձանք, սաղավարտներ, ձեռնոցներ ու ներկող գնդակներով լիցքավորված զենքեր:

Փեյնթբոլ խաղալու ցանկություն հայտնել էին ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչները: Ի դեպ, երբեմն կանայք ու աղջիկները խաղի ընթացքում այնպես էին տարվում խաղով, որ մոռանալով իրականությունը` իրենց զգում էին ինչպես իրական «մարտի դաշտում», ու ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ մարտավարական առումով հետ չէին մնում տղաներից:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրծրուն Հովհաննիսյանը` խաղի մասնակիցների հետ
Любительский турнир по пейнтболу среди ИТ компаний Армении - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյանը` խաղի մասնակիցների հետ

«Լեգիոն» փեյնթբոլի ակումբի համահիմնադիր Արծրուն Հովհաննիսյանին զարմացրել էր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ակտիվությունը։

«Այստեղ հերթական անգամ կոտրվում է այն կարծրատիպը, որ նոր սերունդն ակտիվ չէ: Պարզվում է՝ համակարգչային խաղերն էլ են օգնում նման խաղերն ավելի գրագետ անցկացնելու համար: Շատ ուրախ եմ ու ոգևորված»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչպես ռազմամարզական մյուս խաղերը, փեյթբոլը նույնպես ֆիզիկական կոփվածության, հայրենասիրության, ռազմական գիտելիքների զարգացման առումով կարևոր խաղ է: Մարտավարական ունակությունների խորացում, ռազմական հմտությունների զարգացում ու թիմային համակարգված գործողություններ՝ սա է խաղի հիմնական նպատակը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՓեյնթբոլի սիրողական մրցաշար
Փեյնթբոլի սիրողական մրցաշար - Sputnik Արմենիա
1/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար
© Sputnik / Armenuhi MkhoyanՓեյնթբոլի սիրողական մրցաշար
Փեյնթբոլի սիրողական մրցաշար - Sputnik Արմենիա
2/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար
© Sputnik / Armenuhi MkhoyanՓեյնթբոլի սիրողական մրցաշար
Փեյնթբոլի սիրողական մրցաշար - Sputnik Արմենիա
3/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար
1/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար
2/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար
3/3
Փեյնթբոլի սիրողական մրցաշար

Խաղին հետևելու համար կան դատավորներ ու խաղի կանոններ, որն առաջին հերթին անվտանգության տեսանկյունից է կարևոր՝ խաղային զենքը կարող է նաև վնասել ու կապտուկներ առաջացնել:

«Առանց հստակ կանոնները պահպանելու հաղթող ու պարտվող որոշել հնարավոր չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանն էլ խոսեց փեյնթբոլի առաջնության նպատակի մասին։

«Փեյնթբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման ոչ ֆորմալ միջավայր, ինչը շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների»,- ասաց նա:

Բնական միջավայրում խաղը հնարավորություն էր տալիս թաքնվել ծառերի, քարերի, պատերի հետեւում ու թաքստոցներից իրար վրա կրակել: Խորամանկություն, դարանակալում, քայլերի թիմային պլանավորում. սրանք են գրավում խաղի մասնակիցներին: Թեև շատերի կապտուկները երկար ժամանակ հիշեցնել կտան խաղի մասին, բայց ադրենալինը շատերին կրկին խաղալու ձգտում առաջացրեց:

Պայքարն ավարտվեց, և հաղթողի տիտղոսին արժանացան ՎՕԼՕ և ԳՏՏԿ թիմերը։ Հաղթողները երկուսն էին, քանի որ երկարատև թեժ պայքարում պարտվող թիմ չգրանցվեց։ Թիմերի պաշտոնապես պարգևատրումը տեղի կունենա հունիսի 23-ին Երևանում, կազմակերպիչները վստահեցնում են` հաղթողներն իրենք քաջությանն ու հմտություններին արժանի մրցանակներ են ստանալու:

Լրահոս
0