Այս սենյակի մասին Ազնավուրը գրեց. «Ինչպես տանը». շանսոնյեի գողտրիկ անկյունը Երևանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարզահամերգային համալիրում կա մի սենյակ, որը կրում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը։

2 տարի առաջ, երբ Հայաստանում նախապատրաստվում էին ֆրանկոֆոնիային նվիրված Շառլ Ազնավուրի համերգին, հասկացան, որ մաեստրոն պատշաճ սենյակ չունի դիմահարդարման ու նախապատրաստական աշխատանքների համար։

Մարզահամերգային համալիրի ամբողջ աշխատակազմը գումար հավաքեց և անձնական միջոցներով վերանորոգեցին ու կահավորեցին այս սենյակը։

Աշխարհահռչակ շանսոնյեն տեսավ ու զարմացավ, քանի որ նման պայմաններ չկան նույնիսկ միջազգային խոշոր համերգասրահներում։

Այստեղ նա գրքի մեջ գրառում կատարեց` Presque «At home» կամ Համարյա «Ինչպես տանը»։

 

Լրահոս
0