Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Լևոն Ջուլֆալակյան. «Վրաստանի ֆեդերացիայի նախագահը յուրայիններին հորդորեց հանդարտվել»

© Sputnik / Asatur YesayantsЛевон Джулфалакян
Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Sputnik Արմենիային ներկայացրեց Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունեցածի վերաբերյալ։
Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկների միջազգային մրցաշարի եզրափակչում 98 կգ քաշային կարգում Թբիլիսիում (հունիսի 9-12) 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է վրացի Ռևազ Նադարեշվիլիի հետ, մրցավարն անարդար է վարվել մեր չեմպիոնի հետ՝ շարունակ միավորներ տալով մրցակցին։ Դա առաջացրել է հայ երկրպագուների զայրույթը, Արթուրը նրանց հանդարտեցնելու համար դադարեցրել է մարտը։

Թբիլիսիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գորգը լքելը որակազրկման պատճառ է դարձել։  Հայկական պատվիրակությունը դիմել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա` այդ որոշումը վերանայելու համար։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատմեց, որ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերայցիայի նախագահը շատ դրական է վերաբերվել հայկական պատվիրակությանը՝ յուրայիններին կոչ անելով հանդարտվել, և հիշեցրել է, որ հայերն իրենց եղբայրներն են, պետք է հարգանքով ու պատվով վերաբերվել նրանց։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի միջոցով (FM106)։

Լրահոս
0