Հայոց պատմության կենտրոնի նախագահն անցնում է Ֆրանսիայի խորհրդարան

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցСенат Франции
Сенат Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դանիել Կազարյանն անցել է Ֆրանսիայի Ազգային ժողով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. «Առաջ, Հանրապետություն» կուսակցության թեկնածու, հայազգի Դանիել Կազարյանը հաղթել է Ռոն դեպարտամենտի 13–րդ շրջանի Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններում։ Այս մասին հայտնում է france3-regions.francetvinfo.fr կայքը։

Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը։ Վերջին տվյալներ համաձայն` հաղթել է նախագահ Մակրոնի կուսակցությունը, որի ներկայացուցիչները խորհրդարանում 361 տեղ են ստացել, ինչը պատգամավորների աթոռների գրեթե երկու երրորդն է կազմում։ Նրանց հաջորդում են հանրապետականները, սոցիալիստներն ու կոմունիստները։

Կազարյանը 52 տարեկան է, նա համեմատաբար վերջերս է սկսել զբաղվել քաղաքականությամբ։ Մինչ այդ Կազարյանը խոշոր ընկերություն էր գլխավորում, նաև Հայոց պատմության և հիշատակի կենտրոնն է ղեկավարում։ 52–ամյա Դանիելը ստացել է քվեների 52 տոկոսը՝ առաջ անցնելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Մենյեից։

Русская версия

Լրահոս
0