Հենրիխ Մխիթարյան. «Իմ ամենամեծ նվերներից մեկը եղել է քեզ պես հայր ունենալը»

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրերի միջազգային օրվա կապակցությամբ գեղեցիկ գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայրերի օրն ու լուսանկար հրապարակել իր հոր հետ։

«Իմ ամենամեծ նվերներից մեկը եղել է քեզ պես հայր ունենալը: Հիշողությունները հավերժ են: Շնորհավոր բոլոր հիանալի հայրերի տոնը»,- գրել է Մխիթարյանը:

Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, որը 1980-ականների Երևանի «Արարատի» հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկանում՝ գլխուղեղի ուռուցքից։

Լրահոս
0