Փոթորիկ Երևանում. ծառերը շրջվել են, տանիքները՝ վնասվել

© Sputnik / Сильный ветер в Ереване повалил деревья
Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ:

«Ուժեղ քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան»,- նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոց «DoubleTree by Hilton» հյուրանոցի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Տիգրան Մեծ պողոտա՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, Ավետ Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքին, Դավիթ Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի վրա, Խանջյան փողոց թիվ 20 շենքի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Զաքյան 4 հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի մայթեզրին:

Վնասվել են Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 1, Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 6, Ահարոնյան փողոց թիվ 12, Կոմիտասի պողոտա թիվ 58, Ներսիսյան փողոց թիվ 6ա, Կոմիտասի պողոտա թիվ 49/4 (երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա) և Թումանյան 20 շենքերի տանիքները:

Լրահոս
0