Ջերմաստիճանը տատանվում է, սակայն անձրևներն անփոփոխ են

© Sputnik / Asatur Yesayants / Дождь, дождливая погода
Дождь, дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին դարձյալ սպասվում են անձրև և քամի, ջերմաստիճանը 3-5 աստիճանով կիջնի, այնուհետև կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հունիսի 20-ին, 23-24-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում հունիսի 20-ին, 23-24-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկը կլինի 33-35, երեկոյան՝ 28-30 աստիճան ջերմություն։

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•      Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.50C (1974 թ.),

•      Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.80C (2002 թ.),

•      Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.60C։

Լրահոս
0