Հայաստանը կեղծ դիպլոմնե՞ր է տալիս ատամնաբույժներին

© Sputnik / Asatur Yesayants / Бормашина
Бормашина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելի ոստիկանությունը ստուգում է երկրի առողջապահության նախարարության ներկայացրած բողոքը, որը վերաբերում է Հայաստանում տրված դիպլոմներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է ոստիկանությանը` բողոքելով, որ տեղացի ատամնաբույժներն աշխատում են հայկական կեղծ դիպլոմներով։ Այս մասին հայտնում է «НЭП» ֆինանսական ամսագիրը` հղում անելով իսրայելական «Դեմարկեր» պարբերականին։

Բողոքի հիմքում Ատամնաբույժների միությանը ներկայացված ցուցմունքներն են։

Первая армяно-славянская международная стоматологическая конференция - Sputnik Արմենիա
ՌԴ գլխավոր ստոմատոլոգ. հայկական ստոմատոլոգիան հուսալի ձեռքերում է

Բժիշկների խոսքով` Իսրայելում բազմաթիվ գործակալներ փնտրում են արաբ  ուսանողների, որոնք բժիշկ կամ ատամնաբույժ դառնալու համար մեկնում են Հորդանան, Գերմանիա կամ Իտալիա, բայց չեն կարողանում քննությունները հանձնել ուսման առաջին կամ երկրորդ տարվա ընթացքում, և այդ ուսանողներին (ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ) առաջարկում են ուսում ստանալու համար մեկնել Հայաստան։ Գործակալների առաջարկած փաթեթում ներառվում են ապրուստն ու բուհ ընդունվելը։

Երբ ուսանողները Հայաստան են ժամանում, նրանց դիմավորում է նույն գործակալության ներկայացուցիչը, հոգում է բոլոր խնդիրները և ապահովում անհրաժեշտ պայմանները։

Տեղական համալսարանում ուսանողներից չեն պահանջում կրկնել այն նյութերը, որոնք չեն կարողացել հանձնել արտասահմանում, և նրանք միանգամից շարունակում են ուսում ստանալ երկրորդ կամ երրորդ կուրսից։ Վերջիվերջո ուսանողներն ավարտում են բուհը և դիպլոմ ստանում։

Պարբերականը գրում է, որ արդեն ավելի քան մեկ տարի է` Իսրայելի առողջապահության նախարարությունը չի հաստատում հայկական համալսարաններում տրված բժիշկական դիպլոմները։ Ավելին` մի քանի ամիս առաջ գերատեսչությունը Հայաստան մեկնելու ցանկություն ունեցող ուսանողներին զգուշացրել է, որ չի բացառվում` Իսրայելն ընդհանրապես չընդունի Հայաստանում ստացած դիպլոմը։

Իսրայելի ստուգումներին զուգահեռ այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնց չէր կարող անտարբեր թողնել Իսրայելից և արաբական երկրներից եկող ուսանողների հոսքը։  Պարբերականը նշում է, որ միջնորդական գործակալությունները նույնպես տեղում չեն դոփում, և քանի դեռ առողջապահության նախարարության ուշադրությունը սևեռված է Հայաստանի վրա, իրենց գործունեությունը տեղափոխում են Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան։

Русская версия

Լրահոս
0