Կառավարությունն աջակցություն է խոստանում գյուղացիներին

© galatvГрад
Град - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանցային հակակարկտային համակարգի անցնող գյուղացիներին: Այսօր խորհրդարանում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար: Այսօր Խորհրդարանում, օգտվելով կառավարության ղեկավարին հարց ուղղելու հնարավորությունից, հետաքրքրվեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Կարկուտը մոտ 11 համայնք ուղղակի ավերեց, 7 գյուղ ամեն ինչից զրկված է»,- ԱԺ-ում վարչապետին ասաց Սեյրան Սարոյանը:

Ашот Арутюнян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կառավարությունը դեռ կորոշի, թե ինչպես վարվել կարկուտից տուժած համայնքների հետ

Պատգամավորը կարևորեց գյուղացիներին աջակցություն տրամադրելու հարցը՝ նշելով, որ հակառակ դեպքում գյուղացիները ստիպված են լինելու արտագաղթել:

«Այդ գյուղերը ոչինչ չունեն, բանկերն այնպիսի վիճակում են դրել գյուղացուն, որ էլ երաշխավոր էլ չկա, որ բանկից նոր վարկ վերցնեն, բոլորը միմյանց երաշխավորել են»,- ասաց Սարոյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ կառավարությունում երեկ այդ հարցով խորհրդակցություն է հրավիրվել, հարցի քննարկումից հետ որոշվել է կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցություն տրամադրել:

Վարչապետը նաև հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է նոր հակակարկտային համակարգ ներդնել և զարգացնել ցանցային պաշտպանության համակարգը:

«Այն գյուղացիները, որոնք կներդնեն ցանցային համակարգ, կառավարությունը կֆինանսավորի նրանց ծախսերի մեծ մասը»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ամեն տարի կարկուտը Հայաստանի գյուղացիական տնեսություններին մոտ 12 մլն դոլարի վնաս է հասցնում:

Լրահոս
0