Երևանում տեղի կունենա «ԱՄԵՆ» բացառիկ նախագծի պրեմիերան

© Sputnik / Asatur YesayantsГенеральная репетиция представления "Амен"
Генеральная репетиция представления Амен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ ժողովրդի պատմությանը նվիրված «ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի պրեմիերան կանցկացվի հունիսի 23-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ԵՐԵՎԱՆ, 21 Հունիս — Sputnik. «ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի պրեմիերան նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին ու քաղաքակրթության պատմության մեջ նրա բացառիկ դերին, ասաց լիբրետոյի (հատուկ նախագծի համար գրված) հեղինակ Էդուարդ Այանյանը։

«ԱՄԵՆ»–ը էպիկական դրամա է, բացառիկ միջազգային նախագիծ, որը նկարագրում է հայ ժողովրդի անցած ուղին և պատմում հայերի ծագման, հավատի և մշակութային արժեքների մասին։

© Sputnik / Asatur Yesayants«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
Генеральная репетиция представления Амен - Sputnik Արմենիա
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը

Այանյանի խոսքով` հիմնական գաղափարը ցույց տալն է, որ անկախ կորստից ու փորձություններից, մարդիկ միշտ իրենց մեջ ուժ են գտնում սիրելու, արարելու և կյանքով ուրախանալու համար։

Պրեմիերան երաժշտա–պարային միքս է, որը բաղկացած է վոկալից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ էստրադային սիմֆոնիկ երաժշտությունից, ինչպես նաև պարային համարներից։

Կոմպոզիտորը նշեց, որ նոր ձևաչափով  երաժշտական նախագիծ ստեղծելու գաղափարը ծնվել էր դեռ երեք տարի առաջ։

«Հայերի մասին պատմող նախագծի ստեղծման գաղափարը ոգեշնչեց ինձ։ Ես անմիջապես սկսեցի ստեղծագործել, լիբրետո գրեցի, ավելի ուշ հայտնվեց երաժշտությունը… Ի սկզբանե մենք մեր առջև նպատակ դրեցինք այնպիսի մի նախագիծ ստեղծել, որը կտպավորի ոչ միայն հայերին, այլև եվրոպացի հանդիսատեսին»,– նշեց նա։

Ռուսաստանից նախագծի պրոդյուսեր Ելենա Շուբինան, իր հերթին, ասաց, որ Հայաստանի նման երկրի պատմությանը, մշակույթին և ժողովրդական պարերին հաղորդակից լինելը միշտ հետաքրքիր է։

«Բացի այդ, սա մեծ նախագիծ է, որն իր մեջ տարբեր տարրեր է միավորում։ Թեև, միշտ էլ մեծ նախագծում դժվար է ներդաշնակություն և հավասարակշռություն գտնել պարողների և սոլիստների, ինչպես նաև այլ արտիստների միջև։ Մենք բոլորս տարբեր ենք, սակայն այս նախագծում պրոֆեսիոնալների մի հոծ զանգված է ներգրավված»,– ասաց Շուբինան։

© Sputnik / Asatur Yesayants«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը - Sputnik Արմենիա
1/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
© Sputnik / Asatur Yesayants«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը - Sputnik Արմենիա
2/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
© Sputnik / Asatur Yesayants«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը - Sputnik Արմենիա
3/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
© Sputnik / Asatur Yesayants«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը - Sputnik Արմենիա
4/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
1/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
2/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
3/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը
4/4
«ԱՄԵՆ» երաժշտա–դրամատիկական շոուի գլխավոր փորձը

Նա ավելացրեց, որ ամբողջ թիմն իր ուժերը կուղղի նրան, որ այդ մեծ իրադարձությունն ավելի վառ, անմոռանալի դառնա և այնպես կանի, որ աշխարհին Հայաստանը ներկայացնի ըստ արժանվույն։

2017 թվականի օգոստոսին «ԱՄԵՆ» շոուն ներկայացված կլինի նաև Իտալիայում, Վերոնայում, հայտնի Arena di Verona–ում, որը կարող է ընդունել 15 հազար հանդիսատեսի։ Այնուհետև շոուն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների բեմահարթակներում (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն)։ «ԱՄԵՆ»–ի մոտիվներով կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարչական ցուցահանդեսներ և արտ–ներկայացումներ, մշակութային հանդիպումներ և այլն։

Русская версия

Լրահոս
0