00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհը չէր ստեղծել այնպիսի ուսադիրներ, որ արժանի էին Լեոնիդի ուսերին

© HetqЛеонид Азгалдян
Леонид Азгалдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 21–ը ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի օրն է։ Նա այն եզակի գործիչներից էր, որի ռազմական օպերացիաները գրեթե միշտ ավարտվում էին առանց զոհերի։ Ազգալդյանն այն մարդն էր, որի մեջ մեկտեղված էին իրական հերոսին վայել անկաշառությունը, ազնվությունն ու վեհությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի–Sputnik. Գոհար Սարգսյան. Կամավոր զինվորագրված տղան ամենամեծ արժեքն ունի։ Այս գաղափարի հեղինակը Լեոնիդ Ազգալդյանն է։ Իր գաղափարին հավատարիմ մնալով` Ազգալդյանն այնպես ղեկավարեց ջոկատը, որ 4 տարվա ընթացքում իր ստանձնած ռազմական օպերացիաներին զոհ գնաց 6 զինվոր։ Նրան հաջողվեց ազատագրել 27 բնակավայր։

Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակի ջոկատի ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերոսի այլ գաղափարախոսության մասին էլ հիշեցրեց` «Եթե ուզում եք Արցախը միավորվի Հայաստանին, պետք է ազատագրել Քելբաջարը»։ Այդ խոսքերը գործի վերածվեցին, միայն թե՝ նրա մահից հետո։ Այդ օպերացիան իրականացրեց Մոնթե Մելքոնյանը։ Ի դեպ, այդ երկու փառահեղ հերոսների միջև Գինոսյանը նմանություն տեսավ։

«Երկուսի նմանությունն ուղղակի ակնհայտ է, որովհետև երկուսն էլ անխոցելի էին ֆիզիկապես, նաև գիտական մեծ պոտենցիալի առումով։ Առհասարակ, արցախյան հերոսամարտը երկու հզոր գագաթներ է տվել` Մոնթե Մելքոնյան ու Լեոնիդ Ազգալդյան։ Նրանք ունեին նաև բարոյական հանճարի թագուպսակ, հայրենի հողը երբևէ չսակարկելու, հայրենիքի հետ կապված ոչ մի խնդրում զիջման չգնալու սկզբունք. սա է պատճառը, որ հիմա երկուսն էլ չկան»,– ասաց Գինոսյանը։

Աշխարհը չէր ստեղծել այնպիսի ուսադիրներ, որ արժանի էին Լեոնիդի ուսերին։ Այն, որ Ազգալդյանն ուսադիր չստացավ, Գինոսյանը փորձում է մեկնաբանել այդ կերպ, հակառակ դեպքում այդտեղ կտեսնի քաղաքական նկրտումներ։

«300 հոգանոց բանակում ծխելը և խմելն արգելված էր, զենքը թողնել առանց պահեստ հանձնելու ևս խիստ արգելված էր, կարգապահություն և ֆիզիկական մարզումներ այն դեպքում, երբ բոլորն ուղղակի զբաղված էին օրվա հարցեր լուծելով։ Նա պատրաստվում էր ստեղծել գաղափարական բանակ, նա ապագայի բանակ էր ստեղծում»,– ասաց Գինոսյանը։

Гагик Гиносян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գինոսյան. նախ պետք է բանակին վերադարձնել նրանից խլված միջոցները

Գագիկ Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին է միացել, երբ հերոսն արդեն ընկել է։ Բայց մեր զրուցակիցը վստահեցնում է, որ Քարվաճառն ազատագրելիս Ազգալդյանի հոգին իրենց հետ էր։

«Նրա հոգին դեռ վերջնական չէր լքել երկիրը և գտնվում էր երկրի ու երկնքի մեջտեղում և ուղղորդում էր մեզ։ Երբ Լեոնիդի ջոկատը Վարդենիսի կողմից մտավ Քարվաճառ, կարծես աներևույթ Ազգալդյանն առաջնորդում էր մեզ, երազանքի նման էր նրա ծրագիրը, մարդիկ նույնիսկ չէին մտածում, որ այն կազատագրվի։ Լինելով ռազմի մարգարե` շատ երևույթներ նա կանխատեսում էր»,– ասաց Գագիկ Գինոսյանը։

Լեոնիդ Ազգալդյանը չուներ ռազմական կրթություն, բայց ֆիզիկոս լինելը նրան օգնում էր բանակին ծառայեցնել նաև իր գիտական միտքը։ Նա Արագածի գագաթին գտնվող լաբորատորիայում առանձնացել էր ընկերների հետ ու ստեղծել հայկական իրականության մեջ առաջին զենքերը։

Վերջում Գագիկ Գինոսյանը հռետորական միտք հնչեցրեց` տգետ մարդիկ, որոնք մի քիչ ոգի ունեն կռվի դաշտում լինելու համար, գուցե արժանի են հերոս լինելու, բայց ոչ՝ գեներալ, բանակաշինությամբ պետք է զբաղվեին բանակի գաղափարի հեղինակները։

Լրահոս
0