Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են հայկական տարազներով

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցГарик Мартиросян и Жанна Левина
Гарик Мартиросян и Жанна Левина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը հայկական տարազներով ֆոտոնկարահանման են մասնակցել։ Մարտիրոսյանի կինը զվարճալի տեսանյութեր է հրապարակել համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն տևական ժամանակ է ` Հայաստանում են։ Ժաննան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իրենց հայաստանյան այցի մասին։ Ինստագրամի իր էջում Լևինան նոր տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում նա ամուսնու հետ է պարում, մյուսում` մենակ։ Երկու տեսանյութում էլ նրանք հայկական տարազներով են։

Երևանում իրականացված ֆոտոնկարահանման ժամանակ Ժաննան երկու տարազ է փորձել՝ կարմիր ու սև:

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan) Июн 20 2017 в 9:48 PDT

Ամուսիններին, թերևս, շատ է դուր եկել ազգային տարազը, և նրանք չեն կարողացել զսպել պարելու ցանկությունը։

Նշենք, որ ավելի վաղ Լևինան լուսանկարներ էր հրապարակել հայաստանյան շրջագայությունից և մանրամասն ուղեցույց ներկայացրել զբոսաշրջիկների համար։

 

Լրահոս
0